Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարները հանդիպում են ունեցել
Հոկտեմբերի 6-ին Ադրբեջան է այցելել Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղազախստանի և Ադրբեջանի միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները:
Ստորագրվել է Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարության միջև 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։
Փաստաթուղթը Բաքվում ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովը։
Նշենք, որ Ադրբեջանը և Ղազախստանը հոկտեմբերի 2-ից անցկացնում են համատեղ մարտավարական զորավարժություններ երկու երկրի ռազմածովային ուժերի նավատորմերի և ռազմական անձնակազմի մասնակցությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն