Submitted by A.Gevorgyan on
hdudj

Հարավային Կովկասում «խաղաղություն» հաստատելու ժամանակն է. Ալիև

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: 

«Հարավային Կովկասում դեռ լիովին խաղաղություն չի հաստատվել։ Եկել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ժամանակը»,- հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Ալիևը:

«Եվ հիմա մենք պետք է աշխատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի վրա։ Եվ եթե դա մեզ հաջողվի, ապա Հարավային Կովկասում բոլորովին նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի»,- ասել է Ալիևը: 

Նա նշել է, որ Հայաստանի կողմից համաձայնություն եթե լինի, կարող են երկկողմ և եռակողմ հանդիպումներ ունենալ Վրաստանում:

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում մեծացնում է դաշնակիցների իր շրջանակը՝ տարբեր երկրների հետ հարաբերությունները խորացնելու նպատակ հետապնդելով: «Խաղաղության» մասին խոսելիս Ադրբեջանն անտեսում է սեպտեմբերին իրականացրած ցեղասպան գործողությունները, որոնց հետևանքով Արցախի բնակչության գրեթե 98%-ը բռնի տեղահանվել է Հայաստանի Հանրապետություն: 

«Խաղաղությանը» զուգահեռ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը գրել է. «Ադրբեջանական տարածքի 109 կմ-ը գտնվում է Հայաստանի օկուպացիայի տակ… Հայաստանը պետք է վերադարձնի դրանք»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն