Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ երբեք չի ընդհատվել: Հույս ունենք, որ նման շփումները կշարունակվեն»,- ասել է նա։
Գալուզինի խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը։
«Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնվի մասնակցել բանակցություններին»,- նշել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն