Submitted by A.Muradyan on
rtfoy

Թուրքիայի արտգործնախարարն այսօր կայցելի Ադրբեջան․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր կայցելի Ադրբեջան։ Այս մասին հաղորդել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նշվել է, որ գերատեսչության ղեկավարը կմասնակցի օկուպացված Շուշիում կայանալիք տնտեսական համագործակցության կազմակերպության (EİT) նախարարների խորհրդի 27-րդ նիստին, որի ընթացքում քննարկվելու են երկկողմ տնտեսական համագործակցությունն ու օրակարգային հարցեր։

«Նիստում գնահատվելու են 2023-ին համագործակցության շրջանակում կատարված աշխատանքը և դրա արդյունքները, կքննարկվեն նաև EİT-ի օրակարգում առկա ընթացիկ հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն