Թուրքիայի արտգործնախարարն այսօր կայցելի Ադրբեջան․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր կայցելի Ադրբեջան։ Այս մասին հաղորդել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Նշվել է, որ գերատեսչության ղեկավարը կմասնակցի օկուպացված Շուշիում կայանալիք տնտեսական համագործակցության կազմակերպության (EİT) նախարարների խորհրդի 27-րդ նիստին, որի ընթացքում քննարկվելու են երկկողմ տնտեսական համագործակցությունն ու օրակարգային հարցեր։
«Նիստում գնահատվելու են 2023-ին համագործակցության շրջանակում կատարված աշխատանքը և դրա արդյունքները, կքննարկվեն նաև EİT-ի օրակարգում առկա ընթացիկ հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Add new comment