485

ՌԴ-ն Հայաստանի միջոցով անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների շահերը առաջ տանելու փորձեր է տեսնում․ Լավրով

Ռուսաստանը անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր է տեսնում, ըստ ՏԱՍՍ-ի, այսօր ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Ազատությունը»։

Հայաստանում հակառուսական տրամադրություններն «արհեստականորեն են սրվում», շեշտել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ մանրամասնելով․ - «Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել, նախկինում էլ շատ են եղել։ Կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով, այլ հակառակը՝ դրանք նպատակ ունեն այստեղ հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար», - ասել է Լավրովը՝ շեշտելով, ԱՄՆ-ին, ԵՄ- ին ու ՆԱՏՕ-ի երկրներին։

Վկայակոչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը՝ Ռուսաստանի արտգործնախարարը նշեց․ - «Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույց տվեց, որտեղ հստակ ասաց, որ Հայաստանն իր ուղենիշը չի փոխում։ Հուսանք՝ այդ դիրքորոշումը կգերիշխի՝ անկախ Երևանն այլ ուղղությամբ տանելու բոլոր փորձերից»։

Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը «խորին համոզմունք ունի, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ ավանդական, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ»։

Վաղը Բիշքեկում կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով։ Իսկ այսօր Բիշքեկում արտգործնախարարների հանդիպումն է, Հայաստանը ներկայացնում է արտգործնախարարի տեղակալը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

4456
Ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան
03
Բանակցությունների այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր