Submitted by H.Andreasyan on
9

Արցախից եկած մոտ 2500 մարդ է դուրս եկել Հայաստանից․ Փաշինյան

Այն պարագայում, երբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրներն իրենց տները վերադառնալու հնարավորություն չեն ունենա որևէ պատճառով, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ի Կառավարության նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ուզում ենք, որ բոլորը, առանց բացառության, մնան, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում, և մեր քաղաքականությունն այս է լինելու:

Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե Ղարաբաղից եկած քանի մարդ է դուրս եկել Հայաստանի Հանրապետությունից: Այս պահի դրությամբ մոտ 2500 մարդ է դուրս եկել Հայաստանից, և ես հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին, հարազատներին՝ ինչ-որ ժամանակ անցկացնելու այնտեղ և վերադառնալու»,- ասել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն