Submitted by H.Minasyan on
Արցախի օկուպացված տարածքներում ականի պայթունից ադրբեջանցիներ են տուժել

Արցախի օկուպացված տարածքներում ականի պայթունից ադրբեջանցիներ են տուժել

Ադրբեջանական կողմը տեղեկացնում է, որ Արցախի օկուպացված Ֆիզուլիի գյուղերից մեկում հոկտեմբերի 13-ին ականներից երկու  ադրբեջանցի է տուժել։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել, մեկը վիրավորվել է։

Այս մասին ասված է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ ըստ նախնական տեղեկությունների` հակատանկային ականի պայթյունից ոչնչացվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, իսկ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը վիրավորվել է։ 
ANAMA-ն կոչ է արել  չմոտենալ անծանոթ տարածքների։

Ավելացնել նոր մեկնաբանություն