Chi

Եթե Հայաստանը որոշի դանդաղեցնել գործընթացը, Ադրբեջանը պատրաստ է երթուղի կառուցել Իրանի տարածքով. Էմիրբեյով

«Եթե Հայաստանը որոշի դանդաղեցնել գործընթացը, Ադրբեջանը պատրաստ է երթուղի կառուցել Իրանի տարածքով»,- այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

«Մենք ընդունում ենք, որ սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքով երթևեկության անվտանգությունը»,- նշել է նա։

Նրա խոսքով` հաջորդ քայլը կարող են լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները։

«Ես հավատում եմ, որ որքան շուտ համաձայնեցվի մեր միջև սահմանը, այնքան լավ, այնքան քիչ հավանական է, որ ռազմական գործողությունները վերսկսվեն»,- հավելել է նա։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն