Submitted by A.Gevorgyan on
Gjj

Զանգեզուր վերադառնալու ենք, բայց խաղաղ ճանապարհով. Ալիև

«Զանգեզուր, իհարկե, կվերադառնանք, բայց խաղաղ ճանապարհով։ Ես ասացի, որ ոմանք փորձում են ինձ մեղադրել, ես ասացի, որ մենք այնտեղ կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մարդատար մեքենաներով»,- ասել է Ալիևը Վարանդա տեղափոխված բնակիչների հետ հանդիպմանը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Ալիևը նշել է, որ ոմանք կարծում էին՝ ադրբեջանցիները կհամակերպվեն այս «օկուպացիայի» հետ։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի ողջ հռետորաբանությունը հիմնված է տարածքային հավակնությունների վրա, և այս «խաղաղ» ճանապարհի անվան ներքո Ադրբեջանը ռազմական ճանապարհով փորձելու է լուծել իր առջև դրված խնդիրները։

Ավելացնել նոր մեկնաբանություն