Submitted by A.Gevorgyan on
Fog

Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը

Ինչպես տեղեկացրել էինք, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան։ 

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Բախոդիր Քուրբանովը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ու ռազմակրթական ոլորտներում Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Ստորագրվել է «Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարության միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը»։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն