Submitted by H.Andreasyan on
7

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ փոխնախարար

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցին՝ Սարգսյանը նշել է, որ պաշտպանության նախարարի այցի շրջանակում քննարկումների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկություն կտրամադրեն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Ավելացնել նոր մեկնաբանություն