Ադրբեջանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը
Հոկտեմբերի 23-ին Ադրբեջան է այցելել Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Շեշտվել է նման հանդիպումների կարևորությունը երկու երկրի միջև ռազմական համագործակցության հետագա ընդլայնման տեսանկյունից։ Հատուկ ընդգծվել է բանակաշինության, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Տաջիկստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:
Ավելացնել նոր մեկնաբանություն