Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների «կարգավորման» նոր հեռանկար է բացվել. Բայրամով
Հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպմանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Նա ընդգծել է երկրների՝ ներքին գործերին չմիջամտելը` որպես տարածաշրջանի երկրների միջև փոխգործակցության և համագործակցության հիմնաքար:
Բայրամովր համարում է, որ Արցախի օկուպացումը (խմբ.) նոր հեռանկար է բացում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների «կարգավորման» համար։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը չի թաքցնում իր հավակնությունները տարածաշրջանի նկատմամբ, պետական մակարդակով ակտիվ բարձրաձայնում է տրանսպորտային ուղիների «ապաշրջափակման» մասին, ինչը, ըստ նրանց, տարածաշրջանի երկրների համար «կայունության» երաշխիք է։
Ավելացնել նոր մեկնաբանություն