Ադրբեջանը և Թուրքիան ներկայացրել են զորավարժությունների ծրագիրը
Ներկայացվել է Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակին նվիրված «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժություններում միջոցառումների ծրագիրը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Բաքվում, Նախիջևանում և Արցախի օկուպացված տարածքներում (խմբ․) թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունների ծրագիրը․
1․ Շփման գծում տեղակայված դիրքերը հակառակորդից ազատելոււ առաջադրանքների կատարում։
2․ Ռազմաճակատի երկայնքով և խորքում կիրականացվեն օդային ու ռադիոհետախուզություններ։
3․ «F-16» կործանիչներն ու հարվածային այլ ուղղաթիռներն օդային հարվածներ կհասցնեն օդային միջանցքում։
4․ Հակառակորդի 1-ին էշելոնում (զորամասի կամ շարժվող զորասյան մարտակարգ, որի ժամանակ զորամիավորումները դասավորված են ոչ թե ճակատով, այլ խորությամբ - խմբ․) տեղակայված զրահատեխնիկայի և դիրքերի ոչնչացում հակատանկային կառավարվող հրթիռային համալիրների և «T-90» տանկերի միջոցով։
5․ Ականապատ տարածքներով անցումներ բացելուց հետո մարտավարական և հատուկ նշանակության խմբերը գրոհում են հակառակորդի դիրքերը, ոչնչացնում և գրավում դրանք։
#Դետքի_հետագծով
Այս զորավարժությունները հարմար առիթ են տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ծրագրերի նախապատրաստության համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն