Submitted by A.Gevorgyan on
hdxydh

Ադրբեջանը և Թուրքիան ներկայացրել են զորավարժությունների ծրագիրը

Ներկայացվել է Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակին նվիրված «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժություններում միջոցառումների ծրագիրը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Բաքվում, Նախիջևանում և Արցախի օկուպացված տարածքներում (խմբ․) թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունների ծրագիրը․

1․ Շփման գծում տեղակայված դիրքերը հակառակորդից ազատելոււ առաջադրանքների կատարում։

2․ Ռազմաճակատի երկայնքով և խորքում կիրականացվեն օդային ու ռադիոհետախուզություններ։

3․ «F-16» կործանիչներն ու հարվածային այլ ուղղաթիռներն օդային հարվածներ կհասցնեն օդային միջանցքում։

4․ Հակառակորդի 1-ին էշելոնում (զորամասի կամ շարժվող զորասյան մարտակարգ, որի ժամանակ զորամիավորումները դասավորված են ոչ թե ճակատով, այլ խորությամբ - խմբ․) տեղակայված զրահատեխնիկայի և դիրքերի ոչնչացում հակատանկային կառավարվող հրթիռային համալիրների և «T-90» տանկերի միջոցով։

5․ Ականապատ տարածքներով անցումներ բացելուց հետո մարտավարական և հատուկ նշանակության խմբերը գրոհում են հակառակորդի դիրքերը, ոչնչացնում և գրավում դրանք։ 

#Դետքի_հետագծով

Այս զորավարժությունները հարմար առիթ են տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ծրագրերի նախապատրաստության համար։ 

Add new comment