Submitted by A.Muradyan on
yuvkohn

Թուրքիայի խորհրդարանում ստորագրվել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման նախագիծը

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու մասին նախագիծը, հայտնում է թուրքական «TRT haber»-ը։

Քուրթուլմուշի ստորագրությունից հետո այն ուղարկվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողով:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը  և ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողով:

Ավելացնել նոր մեկնաբանություն