ՌԴ-ն կօգտվի Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ սահմանափակումների չեղարկումից
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ-ն մտադիր է օգտվել Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ սահմանափակումների չեղարկումից, որպեսզի զարգացնի համագործակցությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտնել է, որ վերջին տարիներին ՌԴ-ն և Իրանը զարգացնում են երկկողմ հարաբերությունները բոլոր մակարդակներում։
«Մենք կզարգացնենք մեր համագործակցությունն այնպես, ինչպես արել ենք նախկինում՝ միջազգային պարտավորություններին ու գոյություն ունեցող ռեժիմներին համապատասխան։ Որոշ սահմանափակումների հանումից հետո դրանք ավելի քիչ են դարձել։ Բնական է, որ մենք դրանից կօգտվենք, և դա չպետք է որևէ մեկի մոտ հարցեր առաջացնի»,- ասել է նա։
Ռյաբկովը հավելել է, որ չնայած Ռուսաստանը գործում է իրավական դաշտում, սակայն տեղյակ է, որ կլինեն դրան խոչընդոտելու քաղաքականացված փորձեր։
#Դետքի_հետագծով
Ռուսաստանը և Իրանը վերջին տարիներին ակտիվորեն խորացնում են իրենց համագործակցությունը ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում։ Այդ փոխգործակցությունն էլ ավելի է խորանում Իրանի նկատմամբ կիրառված սահմանափակումների չեղարկումից հետո, որոնց շուրջ վերջին շրջանում ակտիվ բանակցություններ են ընթանում։
Ավելացնել նոր մեկնաբանություն