Submitted by detq-editor on
Իսրայելը չի բացառում «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը

Իսրայելը չի բացառում «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը

Իսրայելը չի բացառում «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի բացառել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։ Այս մասին Իսրայելի վարչապետն ասել է CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հաղորդվում է, որ հեռուստաընկերության լրագրողը Նեթանյահուին հարցրել է, թե Իսրայելը կարո՞ղ է աջակցել Ուկրաինային մասնավորապես «Երկաթե գմբեթ» համակարգերը փոխանցելու հարցում։

Նեթանյահուն իր խոսքում չի հերքել համակարգերը Կիևին փոխանցելու հնարավորությունը՝ նշելով, որ ներկայումս հարցն ուսումնասիրման փուլում է:  «Դե, ես դեռևս մտածում եմ»,- ասել է նա։

Նկատենք, որ «Երկաթե գմբեթը» շարժական հակաօդային պաշտպանության համակարգ է, որը մշակվել է իսրայելական «Rafael Advanced Defense Systems» ընկերության կողմից։

Հիշեցնենք, որ Իսրայելը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր պահպանում է զգուշավոր չեզոքություն՝ փորձելով չվատացնել Ռուսաստանի հետ իր ունեցած հարաբերությունները։

Ավելացնել նոր մեկնաբանություն