Submitted by A.Gevorgyan on
hduuisj

Տաջիկստանի պաշտպանության նախարարն Ադրբեջանում այցելել է զորամասեր

Ադրբեջանում այցով գտնվող Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է N զորամաս։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Պատվիրակությանը մանրամասն ներկայացվել է զորամասի մարտական ​​ուղու և անձնակազմի նախապատրաստման ընթացքը։

Նրանք ծանոթացել են զորամասում անձնակազմի համար ստեղծված պայմաններին, սպառազինությանը և մարտական ​​տեխնիկային։ 

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները հանդիպել  և քննարկել էին ռազմական համագործակցությունը։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն