Ալիևը Արևմուտքից իր ուզածը ստացել է, հաջորդիվ նա ճնշելու է ՀՀ-ին «Զանգեզուրի միջանցք» կոչվածով. Օհանյան
Ակնհայտ է, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայացել, քանի որ Ադրբեջանի նախագահ Ալիևը չի ցանկացել մեկնել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Ըստ նրա՝ այն, ինչ անհրաժեշտ էր արևմուտքից, Ալիևը ստացել է, իրականացրել է բռնագաղթեցում, էթնիկ զտում։ «Այս փուլում նա իր նպատակին հասել է, հետագա գործընթացներում, կարծում եմ, շեշտը դնելու է Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության կնքման վրա, որի հիմնական նպատակներից մեկը անկասկած Հայաստանի նկատմամբ ճնշումների շարունակումն է այսպես կոչպված «Զանգեզուրի միջանցքի», ենթակառուցվածքների ապաշրջափակման շրջանակներում»,-ասաց Օհանյանը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հայտարարություններին, որ այլևս «Զանգեզուրի միջանցքն» իրենց հետաքրքիր չէ՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ դրանք նորից մոլորեցնող քայլեր են։ «Իրենց վերջնական նպատակը Մեծ Թուրանի ճանապարհին Սյունիքով երկաթուղի և ճանապարհ ունենալն է, և, կարծում եմ, իրենք այդ մտադրությունից հետ չեն կանգնելու», - ասաց նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն