Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելը բխում է տարածաշրջանի շահերից․ Միլլեր
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելը համապատասխանում է աշխարհի շահերին»,- ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Մենք կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու կողմերի, ինչպես նաև տարածաշրջանի շահերից: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը համապատասխանում է ողջ աշխարհի շահերին, և մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ»,- նշել է նա։
#Դետքի_հետագծով
Տարածաշրջանում անկայունություն և ռազմական սադրանքներ հրահրում է Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ համապատասխանեցնելով ծրագիրը։
Ավելացնել նոր մեկնաբանություն