Submitted by A.Gevorgyan on
hsysh

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելը բխում է տարածաշրջանի շահերից․ Միլլեր

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելը համապատասխանում է աշխարհի շահերին»,- ճեպազրույցում  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

«Մենք կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու կողմերի, ինչպես նաև տարածաշրջանի շահերից: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը համապատասխանում է ողջ աշխարհի շահերին, և մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ»,- նշել է նա։ 

#Դետքի_հետագծով

Տարածաշրջանում անկայունություն և ռազմական սադրանքներ հրահրում է Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ համապատասխանեցնելով ծրագիրը։ 

Add new comment