Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին
Այսօր ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսի հետ:
«Դետքը» այս մասին տեղեկանում է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հայտարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, այդ համատեքստում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի ջանքերը:
Անդրադարձ է եղել նաև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին:
Ավելացնել նոր մեկնաբանություն