Submitted by G.Avetisyan on
465

Ադրբեջանը արդյունահանելու է իսրայելական գազը

Պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է

«SOCAR ընկերությունը բրիտանական BP-ի և իսրայելական NewMed Energy ընկերության հետ համատեղ կզբաղվի Միջերկրական ծովում բնական գազի որոնմամբ:

6 ընկերություններից 1-ը ադրբեջանական է։

Նախ, նման որոշումները, բացի տնտեսական նպատակահարմարությունից, ունեն քաղաքական ենթատեքստ։ Երկրների միջև ռազմավարական ոլորտում համագործակցության խորացման ևս մեկ օրինակ (կիբեռանվտանգություն, Տիեզերք, սպառազինության արտադրություն և այլն):

Երկրորդ՝ Ադրբեջանը կարող է մեծացնել իր դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ակնհայտ է, որ տարիներ անց արդյունահանված գազը միանգամից Եվրոպա չի գնա։  Սակայն իսրայելական, եգիպտական և կիպրական գազի համատեղ ենթակառուցվածքի արտահանման նախագիծը Եվրոպա դեռևս օրակարգում է»։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն