Էրդողանը հանդիպել է Ջափարովի և Օրբանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու «Թյուրքական դարաշրջան» թեմայով կազմակերպված Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովին:
Ղազախստանում Էրդողանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ջափարովի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
Հանդիպման ընթացքում Թուրքիայի և Ղրղզստանի միջև քննարկվել են մի շարք հարցեր, տարածաշրջանային ու գլոբալ խնդիրները, ինչպես նաև Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը։
Ջափարովի հետ հանդիպումից հետո Էրդողանը հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն