Submitted by A.Muradyan on
yggyugl

Էրդողանը հանդիպել է Ջափարովի և Օրբանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու «Թյուրքական դարաշրջան» թեմայով կազմակերպված Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովին:

Ղազախստանում Էրդողանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ջափարովի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Հանդիպման ընթացքում Թուրքիայի և Ղրղզստանի միջև քննարկվել են մի շարք հարցեր, տարածաշրջանային ու գլոբալ խնդիրները, ինչպես նաև Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը։

Ջափարովի հետ հանդիպումից հետո Էրդողանը հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Add new comment