Submitted by A.Gevorgyan on
dusjs

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունն այլընտրանք չունեն. Բայրամով

«Ադրբեջանը կարծում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունն այլընտրանք չունեն։ Այս առնչությամբ Ադրբեջանը լրացուցիչ առաջարկներ է ուղարկել Հայաստանին։ Առաջարկվող փաթեթների հետ կապված այս պահին սպասում ենք Հայաստանի արձագանքին»,- այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ կայացած մամուլի ասուլիսում։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը: 

Բայրամովը նշել է, որ ձևաչափերը կարող են տարբեր լինել, ապա հավելել, որ Ադրբեջանը շահագրգռված է հարաբերությունների «կարգավորմամբ»։ 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի բարձրաձայնած «կարգավորում» և «խաղաղություն» տերմինները որևէ առնչություն չունեն իրականության հետ: Ադրբեջանը խաղաղության անվան ներքո նպատակ է հետապնդում տարածաշրջանում նոր սադրանքների դիմելու: 

Ավելացնել նոր մեկնաբանություն