Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունն այլընտրանք չունեն. Բայրամով
«Ադրբեջանը կարծում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունն այլընտրանք չունեն։ Այս առնչությամբ Ադրբեջանը լրացուցիչ առաջարկներ է ուղարկել Հայաստանին։ Առաջարկվող փաթեթների հետ կապված այս պահին սպասում ենք Հայաստանի արձագանքին»,- այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ կայացած մամուլի ասուլիսում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Բայրամովը նշել է, որ ձևաչափերը կարող են տարբեր լինել, ապա հավելել, որ Ադրբեջանը շահագրգռված է հարաբերությունների «կարգավորմամբ»։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի բարձրաձայնած «կարգավորում» և «խաղաղություն» տերմինները որևէ առնչություն չունեն իրականության հետ: Ադրբեջանը խաղաղության անվան ներքո նպատակ է հետապնդում տարածաշրջանում նոր սադրանքների դիմելու:
Add new comment