Submitted by H.Andreasyan on
7

Ռազմամարզական ՀԿ-ների հասցեին ցանկացած մեղադրանք հետևանք է առաջին հերթին պետական կառավարման թերացումների. հայտարարություն

Պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի կողմից ԶՈՒ և անվտանգային բարեփոխումների բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ հասարակության որոշակի հատված ինքնակազմակերպվել է` օգտվելով միավորման ազատության իրավունքից, և ինքնուրույն է կազմակերպում անվտանգային խնդիրների լուծումը, որը նաև կապված է կյանքի իրավունքի պաշտպանության հետ։ Անդրադառնալով «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նման հայտարարություն է տարածել «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում»-ը։

«Ցանկացած ուղղակի կամ անուղղակի մեղադրանք՝ ուղղված ռազմամարզական հասարակական կազմակերպությունների հասցեին, հետևանք է առաջին հերթին պետական կառավարման թերացումների ու բացթողումների։ Մասնավորապես, անվտանգային ոլորտում հանրության լայն շերտերի հորդորները, առաջարկները և նախաձեռնությունները չեն արժանանում պատշաճ արձագանքի և ուշադրության։

Միևնույն ժամանակ, մի քանի անգամ տարբեր ձևաչափերով բարձրաձայնել ենք, որ հասարակական կազմակերպությունները բաց են պետական լիազոր մարմինների հետ փոխգործակցության և փոխհամագործակցության համար, ինչպես նաև չունենք օրենքով քաղաքացիական վերահսկողության ժողովրդավար սկզբունքներին համապատասխանող իրական լծակներ»,- նշված է հայտարարության մեջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն