Ադրբեջանի նախագահը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցության հարցեր, կարևորվել են միջկառավարական հանձնաժողովի նիստի շտապ անցկացումը, փորձի փոխանակման և ականազերծման ոլորտում համագործակցությունը։ Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին։
Ընդգծվել է, որ Խորվաթիան՝ որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, մշտապես աջակցում է այդ կառույցների հետ Ադրբեջանի համագործակցությանը։
Նշենք, որ Ադրբեջանը Խորվաթիայի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել օկուպացված Արցախի տարածքների ականազերծման համար հատուկ սարքավորումների տրամադրման համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն