Submitted by G.Avetisyan on
64523

Դատախազության պատասխանը «Դետք»-ի հարցմանը. Սումգայիթի մասին արխիվային նյութերը վերականգնվել են

Օրերս «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել էր, որ Հայաստանի գլխավոր դատախազության կայքից անհետացել են «Սումգայիթ. Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների դեպքերի նյութեր» բաժնի հղումը և ըստ այդմ` Սումգայիթի մասին նյութերի արխիվը:

Գրիգորյանի վարկածով՝ Հայաստանի գլխավոր դատախազությունը Փաշինյանի հրահանգով ոչնչացրել էր հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործությունների ապացույցները:

«Դետք» լրատվական-վերլուծական գործակալությունը հարցումով դիմեց ՀՀ գլխավոր դատախազությանը՝ խնդրելով մեկնաբանել.  

1.    Ինչո՞վ է պայմանավորված արխիվային նյութերի անհետացումը Հայաստանի գլխավոր դատախազության կայքից:
2.    Այդ բաժնի նյութերը վերականգնվելո՞ւ են, եթե այո` ի՞նչ ժամկետներում:
3.    Եթե արխիվային նյութերն անհասանելի չեն լինելու ՀՀ գլխավոր դատախազության կայքում, ի՞նչ այլ եղանակով մարդիկ կարող են օգտվել այդ արխիվից:

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է «Դետք»-ի հարցմանը՝ նշելով. 

«Ի պատասխան Ձեր՝ 03․11․2023 թվականի  հարցման՝ տեղեկացնում ենք, որ  ՀՀ դատախազության արդիականացված պաշտոնական կայքում առկա են նախորդ կայքում առկա բոլոր տեղեկությունները: 

Ձեր կողմից մատնանշված նյութերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://prosecutor.am/page/66»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն