Submitted by H.Minasyan on
Ադրբեջանը  բարձրացնում է զինծառայողների ու սահմանապահների աշխատավարձերը

Ադրբեջանը բարձրացնում է զինծառայողների ու սահմանապահների աշխատավարձերը

Ադրբեջանում կբարձրացվեն պետական ​​սահմանային ծառայության զինծառայողների ամսական աշխատավարձերը։

Ըստ «Report»-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ կապակցությամբ համապատասխան հրամանագիր է ստորագրել։

Հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության զինծառայողների ամսական աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով։

Նախարարների կաբինետը պետք է լուծի հրամանագրից բխող հարցերը, իսկ Պետական ​​սահմանային ծառայությունը և Ֆինանսների նախարարությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն հրամանագրից բխող հարցերը լուծելու համար։

Հրամանագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։

Ավելացնել նոր մեկնաբանություն