Արցախյան հակամարտությունը չի ավարտվել. Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով այն ավելի խորացրեց. Սեյրան Օհանյան
Արցախյան հակամարտությունը չի ավարտվել։ Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով այն ավելի խորացրեց։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով. «Ու թեև բոլորս մեծ ցավ ենք ապրում այսօր, սակայն ցավն անտրտունջ տանելը քիչ է․ պետք է պայքարել։
Ոչ ոք չի կարող զրկել հողը մայրությունից։
Ոչ ոք չի կարող զրկել մեզ մեր Մայր հողից։
Նա սպասում է մեզ։
Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով։ Իսկ դրա համար հայ ժողովրդի միասնական կամքն ու գործողությունները, հայկական երկու պետությունների ամբողջ ներուժը կիրառելը և միջազգային ընդունված ձևաչափով բանակցային գործընթացի արագ վերականգնումը այլընտրանք չունեն։
Դանդաղելը կամ հապաղելը շատ վտանգավոր է ու կործանարար»։
Ավելացնել նոր մեկնաբանություն