Submitted by A.Gevorgyan on
ftgbh

Ալիևը մասնակցում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովին

Նոյեմբերի 9-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի կունենա Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովը։

Ինչպես տեղեկացրել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին այցելել է Ուզբեկստան՝ մասնակցելու գագաթնաժողովին։

Տաշքենդում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչ գագաթնաժողովը հանդիպում է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն