Submitted by H.Andreasyan on

Այս պահին Հայաստան-Ադրբեջան հանդիպման մասին որևէ հստակ պայմանավորվածություն չկա․ ԱԳ փոխնախարար

Կարծում ենք, որ թուրքական կողմը պետք է դրականորեն արձագանքի մեր պատրաստակամությանը՝ բացելու սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այդ համատեքստում «3+3» ձևաչափով Իրանում կայացած վերջին հանդիպմանը:

Անդրադառնալով հարցին, թե Բրյուսելում կամ ԱՄՆ-ում առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ նախատեսվո՞ւմ են, փոխնախարարը պատասխանել է՝ այս պահին հանդիպման մասին որևէ հստակ պայմանավորվածություն չկա:

Լրագրողի դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ասել՝ բանակցությունները փակուղում են, քանի որ առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի չի ունենում, Կոստանյանը նշել է, որ «այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»:

«Ամեն դեպքում միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նաև նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

Գիտեք, որ երեկ Երևանում էր նաև ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, մենք մշտական կոնտակտի մեջ ենք նաև մյուս միջնորդների հետ: Այնպես որ սպասում ենք՝ տեղի ունենա նոր հանդիպում: Մակարդակի, վայրի և միջնորդի մասին այս պահին դեռ կդժվարանամ ասել»,- նշել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն