Submitted by D.Guyumjyan on
DETQ

Գազայի հատվածից պաղեստինցիների վտարումը կամ այդ տարածքի օկուպացումն անթույլատրելի է․ Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից, իսկ շրջանը չպետք է օկուպացվի։ Ըստ «Դետք»-ի՝ գերմանական «Deutsche Welle» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Բերբոքն ասել է Տոկիոյում «Մեծ յոթնյակի» (G7) նախարարների հանդիպումից հետո: 

Բերբոքը նշել է, որ հանդիպման մասնակիցներն ակտիվորեն քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Նա կարծում է, որ անհրաժեշտ են որոշ կողմնորոշիչներ Գազայի հատվածի ապագայի և երկու պետությունների ստեղծման հիման վրա հակամարտության լուծման համար:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ առաջին հերթին Գազայի հատվածից այլևս չպետք է ահաբեկչական սպառնալիք ծագի Իսրայելի անվտանգության համար։ 

«Դա նշանակում է, առաջին հերթին, որ Գազայի հատվածից այլևս չպետք է ահաբեկչական սպառնալիք ծագի Իսրայելի անվտանգության համար։ Երկրորդ՝ պաղեստինցիներին չպետք է վտարել Գազայից։ Երրորդ` չպետք է լինի Գազայի հատվածի օկուպացիա, փոխարենը պետք է ապահովվի հնարավորինս լավ միջազգային պաշտպանություն։ Չորրորդ` սա նշանակում է, որ պետք չէ հասնել Գազայի հատվածի տարածքային կրճատմանը։

Եվ վերջապես հինգերորդ` չպետք է լինի ոչ մի լուծում՝ շրջանցելով պաղեստինցիներին, ամեն ինչ պետք է դիտարկվի այն ըմբռնումով, որ ապագայում Իսրայելի ժողովուրդն ու Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունեն վերջապես ապրելու խաղաղության և անվտանգության մեջ»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Գազայի հատվածում ստեղծված իրավիճակն անհանգստացնում է միջազգային դերակատարներին, որոնք ձգտում են իրավիճակը պահել իրենց վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ վերջիններս, այդ թվում` Գերմանիան, փորձում են ամեն կերպ աջակցել Իսրայելին, որպեսզի նա խոշոր կորուստներ չունենա ավելի քան 1 ամիս շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն