Իրանը ներգրավված չէ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումներին. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Իրանը կապ չունի Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ ռազմաբազաների վրա իրականացված հարձակումների հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին։
«Իրանն առնչություն չունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամերիկյան զորքերի և ռազմաբազաների վրա իրականացրած որևէ հարձակման հետ»,- ասել է Իրվանին։
Նա հավելել է, որ հարձակումների հետ կարող են առնչություն ունենալ Մերձավոր Արևելքի այլ ուժեր` ընդգծելով, որ եթե պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շարունակվի, պատերազմը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանով։
Ավելացնել նոր մեկնաբանություն