Submitted by detq-editor on
uwhdwayhğaw

Իրանը ներգրավված չէ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումներին. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

Իրանը կապ չունի Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ ռազմաբազաների վրա իրականացված հարձակումների հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին։

«Իրանն առնչություն չունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամերիկյան զորքերի և ռազմաբազաների վրա իրականացրած որևէ հարձակման հետ»,- ասել է Իրվանին։

Նա հավելել է, որ հարձակումների հետ կարող են առնչություն ունենալ Մերձավոր Արևելքի այլ ուժեր` ընդգծելով, որ եթե պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շարունակվի, պատերազմը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանով։

 

Add new comment