Մեր հիմնական նպատակը Գազայում հրադադարի հաստատումն է. Էրդողան
«Թուրքիան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը հրադադարի հասնելու համար»,- Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Նա ասել է, որ Թուրքիան ակտիվորեն աշխատում է այս հարցի շուրջ միջազգային բոլոր հարթակներում։
«Մենք առավելագույնս օգտագործում ենք դիվանագիտությունը՝ հրադադար ապահովելու համար։ Մենք նախատեսում ենք հրադադարից հետո ձեռնարկվելիք քայլերը. պատրաստում ենք ուժեղ և տևական խաղաղություն հաստատելու բանաձևեր»,- նշել է Էրդողանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն