Սամվել Շահրամանյանին հրավիրել են ԱԺ քննիչ հանձնաժողով
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը նոյեմբերի 13-ին գրավոր նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանին և սպասում է նրա արձագանքին, «Ազատության»-ը փոխանցել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Նամակը քիչ առաջ ուղարկել ենք Արցախի ներկայացուցչական շտաբ և սպասում ենք նրան քննիչ հանձնաժողովում»,- նշել է Քոչարյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն