Submitted by H.Andreasyan on

Ժամկետային զինծառայողների թիվը 9 տարվա ընթացքում պակասել է 44 տոկոսով. Հայկ Սարգսյան

Ունենք վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ մեր ժամկետային զինծառայողների թիվը տարեցտարի նվազել է. վերջին 15 տարիների ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով ժամկետային զինծառայողներ, քան նախորդ տարի. սա մտահոգությունների տեղիք է տալիս: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին` մամուլի ասուլիսի ժամանակ, նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, գրում է «NEWS.am»-ը:

«Նույնիսկ դաշտը չկարգավորվելու դեպքում այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում ծառայել, նրանք չեն ծառայում, լքում են երկիրը, հրաժարվում են հաճախ քաղաքացիությունից»,- ասաց պատգամավորը։

Հայկ Սարգսյանը ներկայացրեց 2010-2019 թթ. ժամկետային զինծառայողների վերաբերյալ տվյալներ. «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, և հետագա 9 տարիների ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով։ Զինծառայողների թիվը 44 հազարից դարձել է 24 հազար»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում:

Ավելացնել նոր մեկնաբանություն