Գազայի հատվածում տեղ չկա, ուր Իսրայելը չկարողանա հասնել․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամեն Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում չկա որևէ տեղ, ուր իսրայելական զինված ուժերը չեն կարող հասնել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իսրայելական «The Jerusalem Post» պարբերականը։
Հաղորդվում է, որ Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հյուսիսային շրջանի սահմանին մոտ գտնվող «Zikim» ռազմակայան։ Տեղում Նեթանյահուն հանդիպում է ունեցել զինվորականների հետ, որի ընթացքում էլ հայտարարել է, որ Գազայում չկա մի վայր, ուր Իսայելը չի հասնի։
«Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնենք մեր պատանդներին»,- ասել է նա։
Բենիամեն Նեթանյահուն հավելել է, որ հրադադարի հաստատումը հնարավոր է, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի բոլոր պատանդներին։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում նախկին ստատուս քվոյի վերահաստատումն անընդունելի է։
#Դետքի_հետագծով
Իսրայելի զինված ուժերը, վայելելով ԱՄՆ-ի և արևմտյան պետությունների անվերապահ աջակցությունը, Գազայի հատվածում շարունակում են ցամաքային գործողությունները։ Այս գործողությունների վերջնական նպատակը շրջանի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումն է և այնտեղից ՀԱՄԱՍ-ի դուրս մղումը, ինչն այս պահի դրությամբ դեռևս չի հաջողվել։
Ավելացնել նոր մեկնաբանություն