Submitted by D.Guyumjyan on
detq

Գազայի հատվածում տեղ չկա, ուր Իսրայելը չկարողանա հասնել․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամեն Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում չկա որևէ տեղ, ուր իսրայելական զինված ուժերը չեն կարող հասնել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իսրայելական «The Jerusalem Post» պարբերականը։

Հաղորդվում է, որ Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հյուսիսային շրջանի սահմանին մոտ գտնվող «Zikim» ռազմակայան։ Տեղում Նեթանյահուն հանդիպում է ունեցել զինվորականների հետ, որի ընթացքում էլ հայտարարել է, որ Գազայում չկա մի վայր, ուր Իսայելը չի հասնի։

«Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնենք մեր պատանդներին»,- ասել է նա։

Բենիամեն Նեթանյահուն հավելել է, որ հրադադարի հաստատումը հնարավոր է, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի բոլոր պատանդներին։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում նախկին ստատուս քվոյի վերահաստատումն անընդունելի է։ 

#Դետքի_հետագծով

Իսրայելի զինված ուժերը, վայելելով ԱՄՆ-ի և արևմտյան պետությունների անվերապահ աջակցությունը, Գազայի հատվածում շարունակում են ցամաքային գործողությունները։ Այս գործողությունների վերջնական նպատակը շրջանի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումն է և այնտեղից ՀԱՄԱՍ-ի դուրս մղումը, ինչն այս պահի դրությամբ դեռևս չի հաջողվել։

 

Add new comment