jgurikf

Փարիզում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության» հեռանկարներին

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից «Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարները․ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններից երեք տարի հետո մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողով է անցկացվել։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևայի գրառմանը X սոցցանցում։ 

Անդրադարձ է եղել Ֆրանսիայի հետ հարաբերություններին, կարևորվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, ընդգծվել է կայուն խաղաղության վերականգնման կարևորությունը։ Աբդուլաևան խոսել է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ամրապնդման մասին։ 

#Դետքի_հետագծով 

Ադրբեջանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում էլ ավելի են վատթարացել․ Ադրբեջանը հիմնական պատճառը նշում է Ֆրանսիայի հայամետ դիրքորոշումը և հայտարարությունները։ Պաշտոնական մակարդակով ադրբեջանական ԶԼՄ-ներում Ֆրանսիայի նկատմամբ քարոզչություն է տարվում։ Օրերս պաշտոնական Բաքուն դժգոհություն էր հայտնել Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի՝ Հայաստան ուղարկելու հետ կապված։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը տարածաշրջանում կայունության հաստատման մասին ևս բարձրաձայնել է, որտեղ ենթատեքստն այն էր, թե իբրև Ադրբեջանի քայլերը միտված են խաղաղության, իսկ Հայաստանի դիրքորոշումն անկայունություն է հրահրում։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն