Submitted by A.Gevorgyan on
hsya

Հաստատակամ ենք ամրապնդելու հարաբերություններն Ադրբեջանի հետ. Իրաքի նախագահ

Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Իրաքի նախագահ Աբդուլլաթիֆ Ջամալ Ռաշիդն անդրադարձել է Ադրբեջանի հետ  հարաբերություններն ամրապնդելու իրենց վճռականությանը:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:  

«Մենք վճռական ենք էլ ավելի ամրապնդել մեր հարաբերությունները երկու երկրի միջև: Մենք սպասում ենք ընդունելու ձեր պատվիրակությանը և հուսով ենք, որ  հանդիպումը շատ արդյունավետ կանցնի: Բոլոր այցերն Ադրբեջան արդյունավետ են: Այսօր մեր պատվիրակությունները պատրաստ են փոխըմբռնման հուշագրեր ստորագրել երկու երկրի միջև»,- նշել է նա: 

Ալիևի և Իրաքի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Ռաշիդը հավելել է, որ փորձում են ամրապնդել Ադրբեջանի հետ հարաբերությունները զբոսաշրջության, տնտեսական և մշակութային ոլորտներում:

Ավելացնել նոր մեկնաբանություն