juik

Ադրբեջանում շարունակվում են «Abzas Media» կայքի աշխատակիցների ձերբակալությունները

Ինչպես տեղեկացրել էինք, Ադրբեջանում նոյեմբերի 20-ին ձերբակալել են «Abzas Media» կայքի տնօրենին: Նոյեմբերի 21-ին «Abzas Media»-ի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըն ձերբակալվել է արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուն պես: Հասանլին և Վագիֆգըզըն մեղադրվել են մաքսանենգության մեջ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը: 

Այս կայքի փոխտնօրեն Մահամմադ Կեկալովի դեմ քրեական գործ է հարուցվել: Նախնական որոշման համաձայն՝ Սևինջ Վագիֆգըզըի նկատմամբ 3 ամիս 29 օր ժամկետով կալանք է սահմանվել։ Ուլվի Հասանլիի նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել 4 ամսով կալանքը։

Ակնհայտ է, որ թշնամի պետության ղեկավարը փորձում է վերահսկել հասարակական-քաղաքական կառույցները՝ նվազեցնելով քննադատությունը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի իշխանությունները կիրառում են բազմաթիվ միջոցներ ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակելու համար։ Ընդդիմությունը, անկախ լրատվամիջոցները և լրագրողները սահմանափակ հասանելիություն ունեն ցանցերին կամ կարող են բախվել անհիմն մեղադրանքների։ Նրանց նկատմամբ կիրառվում են կեղծ մեղադրանքներով սպառնալիքներ, բանտարկություն:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն