ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսք չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալու մասին խոսք չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։

«Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը տեղեկացրել է, որ որոշակի հանգամանքների բերումով չի կարողանա մասնակցել Հավաքական անվտանգության խորհրդի աշխատանքներին»,- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

Վերջինս մասնավորապես նշել է. «Այս պահին Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա։ Կազմակերպությունում հայկական կողմի աշխատանքը շարունակվում է։ Նրա բազմակողմ շփումները ՀԱՊԿ-ի շրջանակում շարունակվում են աշխատանքային ռեժիմով»։

Ավելացնել նոր մեկնաբանություն