Հայաստանի հետ խնդիրներն այսուհետ կշարունակվեն ոչ թե ռազմական, այլ իրավական հարթության վրա․ Շաֆիև
«Հայաստանի հետ խնդիրներն այսուհետ կշարունակվեն ոչ թե ռազմական, այլ գիտական, լրատվական, իրավական հարթության վրա»,- հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը «Բերձոր-Ստեփանակերտ (խմբ.) ճանապարհի շուրջ հակասությունները» զեկույցի ընթացքում:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Նրա խոսքով` հայերը դեռևս Ադրբեջանի դեմ արշավ են իրականացնում՝ մեղադրելով հայ բնակչության բռնի տեղահանման մեջ. «Մենք էլ պահանջներ ունենք, վնասներ ենք կրել, մեր հողերն օկուպացվել են»,- Ադրբեջանի որդեգրած քաղաքականության համաձայն խեղաթյուրելով իրականությունը` նշել է Շաֆիևը:
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի ցեղասպան գործողությունների արդյունքում Արցախը հայաթափվել է, և Արցախի գրեթե ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել է Հայաստանի Հանրապետություն: Ադրբեջանի հետ գոյակցությունն իրական պայմաններում հնարավոր չէ, բայց թշնամի պետությունը շարունակում է քարոզչությունը «խաղաղության» կեղծ օրակարգի շուրջ:
Այս հայտարարություններին զուգահեռ Նախիջևանում անցկացվում են «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» անվամբ փառատոն և «Ճանապարհ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով համաժողով։ Հայաստանի սուվերեն տարածքն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»՝ թշնամին գործնական միջոցներ է ձեռնարկում հարցի միջազգայնացման ուղղությամբ, իսկ զուգահեռ հայտարարում է, որ առկա խնդիրները լուծվելու են իրավական հարթության վրա:
Ավելացնել նոր մեկնաբանություն