Submitted by A.Gevorgyan on
jdusj

Հայաստանի հետ խնդիրներն այսուհետ կշարունակվեն ոչ թե ռազմական, այլ իրավական հարթության վրա․ Շաֆիև

«Հայաստանի հետ խնդիրներն այսուհետ կշարունակվեն ոչ թե ռազմական, այլ գիտական, լրատվական, իրավական հարթության վրա»,- հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը «Բերձոր-Ստեփանակերտ (խմբ.) ճանապարհի շուրջ հակասությունները» զեկույցի ընթացքում:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:

Նրա խոսքով` հայերը դեռևս Ադրբեջանի դեմ արշավ են իրականացնում՝ մեղադրելով հայ բնակչության բռնի տեղահանման մեջ. «Մենք էլ պահանջներ ունենք, վնասներ ենք կրել, մեր հողերն օկուպացվել են»,- Ադրբեջանի որդեգրած քաղաքականության համաձայն խեղաթյուրելով իրականությունը` նշել է Շաֆիևը:

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի ցեղասպան գործողությունների արդյունքում Արցախը հայաթափվել է, և Արցախի գրեթե ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել է Հայաստանի Հանրապետություն: Ադրբեջանի հետ գոյակցությունն իրական պայմաններում հնարավոր չէ, բայց թշնամի պետությունը շարունակում է քարոզչությունը «խաղաղության» կեղծ օրակարգի շուրջ:

Այս հայտարարություններին զուգահեռ Նախիջևանում անցկացվում են «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» անվամբ փառատոն և «Ճանապարհ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով համաժողով։ Հայաստանի սուվերեն տարածքն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»՝ թշնամին գործնական միջոցներ է ձեռնարկում հարցի միջազգայնացման ուղղությամբ, իսկ զուգահեռ հայտարարում է, որ առկա խնդիրները լուծվելու են իրավական հարթության վրա:

Add new comment